ԱՄՆ-ում ավարտին են մոտենում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ալյասկայում և Հավայան կղզիներում ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Իսկ նախնական տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտության է մատնում Հանրապետական կուսակցությանը և մեծամասնություն կստանա Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ ԱՄՆ-ում արդեն բոլորը խոսում են, այսպես կոչված, Կապույտ ալիքի մասին, որը Դեմոկրատական կուսսակցության գույն է։ Ինչպես փոխանցում է Associated Press-ը, դեմոկրատներն ապահովել են Սենատի 100 տեղերից առնվազն 53-ը։ Ընդ որում, մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր 51 մանդատ։ Այովա նահանգում Ջոշ Թյուրեքի հաղթանակից հետո Դեմոկրատական կուսակցությունը փաստացի մեծամասնություն կունենա Սենատում նույնիսկ այն դեպքում, եթե դեմոկրատները պարտվեն Միչիգանում և Մինեսոտայում։ Փոխարենը, Դեմոկրատական կուսակցությունն այս պահին Ներկայացուցիչների պալատում ապահովել է 224 մանդատ, մինչդեռ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր առնվազն 218-ը։ Սա նշանակում է, որ Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակ կարող է ընտրվել կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը, որը ներկայացնում է Նյու Յորք նահանգը։ Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Դեմոկրատական կուսակցության թեկնածուներն արդեն իսկ ապահովել են իրենց հաղթանակը մի շարք նահանգներում, մասնավորապես՝ Վիրջինիայում, Ռոդ Այլենդում, Նյու Մեքսիկոյում, Նյու Ջերսիում, Նյու Հեմփշիրում, Մասաչուսեթսում, Իլինոյսում, Կանզասում, Ջորջիայում, Դելավերում, Տեխասում, Կոլորադոյում, Օրեգոնում, Հարավային Կարոլինայում և մի շարք այլ նահանգներում։ Ավելի վաղ, քվեների հաշվարկի ընթացքում պարզ էր դարձել, որ Հանրապետական կուսակցության թեկնածուները պարտվել են նաև այնպիսի նահանգներում, որտեղ կուսակցությունն ավանդաբար ուժեղ դիրքեր ուներ։ Մասնավորապես, Տեխասում, որտեղ դեմոկրատներն ավելի քան 30 տարի չէին հաղթել Սենատի ընտրություններում, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջեյմս Թալարիքոն վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական թեկնածու Քեն Փաքսթոնի նկատմամբ, որը նախկինում զբաղեցնում էր այդ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ Reuters-ը գրում էր, որ գործարար Իլոն Մասկը շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար էր ծախսել Փաքսթոնի քարոզարշավի վրա։ Մեն նահանգում դեմոկրատ Թրոյ Ջեքսոնը հաղթանակ է տարել գործող սենատոր, հանրապետական Սյուզան Քոլինզի նկատմամբ, որը երկար տարիներ նահանգը ներկայացնում էր Սենատում։ Քոլինզն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը։ Հարավային Կարոլինայում էլ դեմոկրատ Էննի Էնդրյուսը հաղթել է գործող սենատոր, հանրապետական Դարլին Գրեհեմի նկատմամբ։ Վերջինս Լինդսի Գրեհեմի քույրն է, որը մահացել էր այս տարվա հուլիսին։ Թրամփն անձամբ իր աջակցությունն էր հայտնել Դարլին Գրեհեմին։ Օհայոյում էլ դեմոկրատ Շերոդ Բրաունը հաղթել է Սենատի այն տեղի համար պայքարում, որը դեռ երկու տարի առաջ զբաղեցնում էր ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հետաքրքիր պատկեր է նաև Միչիգանում։ Պրոգրեսիվ դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը մոտ 5 տոկոսային կետով շրջանցել է հանրապետական Մայք Ռոջերսին ու հաղթել Սենատի ընտրություններում։ Եգիպտական ծագմամբ Էլ-Սայեդին Թրամփը անվանում էր ջիհադիստ։ Զուգահեռաբար մի շարք նահանգներում ընթանում էին նահանգապետի ընտրություններ։ Տարիներ շարունակ կարմիր նահանգ համարվող Տեխասում հաղթել է դեմոկրատ Ջինա Ինոխոսան։ Ջորջիայում էլ ընտրվել է առաջին կին սևամորթ նահանգապետը՝ Քեյշա Լենս Բոթոմսը, որը ևս Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։ Կանզասում դարձյալ հաղթել է դեմոկրատ թեկնածուն՝ Սինդի Հոլշերը։ Ինչպես նշում է CBS News-ը, դեմոկրատների համոզիչ հաղթանակը փաստացի կարող է խափանել օրենսդրական դաշտում Դոնալդ Թրամփի` մի շարք նախագծերի իրականացումը և ճանապարհ բացել նրա վարչակազմի ու բիզնես նախագծերի վերաբերյալ Կոնգրեսի կողմից հետաքննությունների իրականացման համար։ Թե որքան մեծ կլինի Կոնգրեսում դեմոկրատների մեծամասնությունը, առայժմ պարզ չէ, քանի որ մի շարք ընտրատարածքներում, որտեղ թեկնածուների միջև թեժ պայքար է ընթանում, քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ այս ընտրություններին քվեաթերթիկներում իր անունը չի եղել։ Եթե ես մասնակցեի, մենք համոզիչ հաղթանակ կտանեինք,- հավելել է նա։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են նաև հանրապետականների ավանդական հենակետ համարվող մի շարք նահանգներում և ընտրատարածքներում, Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ընտրությունների արդյունքներին։ Նա հայտարարել է, որ լիովին պատրաստ է ընդունել այդ արդյունքները և տրամադրված է համագործակցելու քաղաքական ընդդիմախոսների հետ։ Գիտեք, մենք ուրախ կլինենք համագործակցել նրանց հետ։ Հավանաբար մեզ կհաջողվի ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալ,- ասել է Թրամփը՝ ակնկարկելով, որ միշտ կարող է օգտվել վետոյի իր իրավունքից։ Ինչ կարող է փոխվել ամերիկյան քաղաքականության մեջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նորընտիր անդամներն իրենց լիազորությունները կստանձնեն 2027 թվականի հունվարի սկզբին։ Նույնիսկ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Կոնգրեսի երկու պալատներում, Դոնալդ Թրամփի նկատմամբ հնարավոր իմփիչմենթի գործընթացը հազիվ թե հանգեցնի նրա պաշտոնանկությանը։ Դրա համար անհրաժեշտ է Սենատի անդամների ձայների առնվազն երկու երրորդը՝ 67 ձայն։ Ընդհանուր կանխատեսումներով՝ դեմոկրատներին չի հաջողվի ապահովել նման մեծամասնություն։ Այդուհանդերձ, ինչպես նշում է BBC-ն, Կոնգրեսի մեկ, առավել ևս երկու պալատներում մեծամասնություն ունենալը դեմոկրատներին ազդեցության զգալի լծակներ կտա։ Նույնիսկ մեկ մանդատի առավելությամբ մեծամասնություն ունեցող կուսակցությունը կարող է՝ Իսկ այս ընտրությունները լուրջ փորձություն էին 2028 թվականին ընդառաջ, երբ ԱՄՆ-ում կկայանան նախագահական հերթական ընտրությունները։ Լուսանկարում՝ Դեմոկրատական կուսակցության աջակիցները Տեխասի Օսթին քաղաքում/Reuters գործակալություն
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապույտ ալիք ԱՄՆ-ում. դեմոկրատները վերցնում են Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը
ԱՄՆ-ում ավարտին են մոտենում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ալյասկայում և Հավայան կղզիներում ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Իսկ նախնական տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտության է մատնում Հանրապետական կուսակցությանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Hetq / 28 minutes ago

Армянский заповедник “Шикаох”: экоцид в результате азербайджанской оккупации
Hetq / 42 minutes ago

Ուրցաձորում տեսաթակարդները ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված 8-րդ կովկասյան հովազին
Hetq / 1 hour ago

Հայ ատամնաբույժը 8 տարի ապօրինի գործունեություն է ծավալել Բրատիսլավայում
Hetq / 1 hour ago
Related coverage

Խաղաթղթերը խառնվեցին․ Թրամփի պարտությունը․ ի՞նչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Noyan Tapan TV / 10 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ տնօրենը երեքժամյա քննարկումից հետո շտապ հեռացավ ԱԺ-ից
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

ԱԱԾ՝ Բրյուսելից հետո. Հակոբ Բադալյան
168 Jham / 11 minutes ago

Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը
24TV / 24News / 12 minutes ago