Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Երեկ՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են KamAZ մակնիշի բեռնատարը և Chevrolet, Opel, Jeep մակնիշների ավտոմեքենաները։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախարարությունից նշում են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է։