Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ 📌Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք: ✔️Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք: Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով: 📌Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի: Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է: ✔️Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կաշառք՝ երաժշտական քոլեջ ընդունվելու և անվճար սովորելու դիմաց․ գործն ուղարկվել է դատարան
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 6 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 7 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 8 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 8 hours ago
Related coverage

Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ | news.am
Infocom / 10 hours ago

Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
24TV / 24News / 10 hours ago

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի հնարքներով ստեղծել հաջողակ բրենդ
Armenian Business News (ABNews) / 10 hours ago

New Armath Engineering Makerspace Officially Opened in Iraq
Aravot / 11 hours ago