Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից, հայտարարել է երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մոգադդամը։ « Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։ «Մենք ներկայում Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատորեն անցնում են, և ամերիկացիները նույնպես չեն խոչընդոտում դրանց ընթացքը», – ասել է նա։ Մոգադդամը նշել է, որ այս բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից։Նա հավելել է, որ Թեհրանը նպաստում է հնդկական նավերի անցմանը՝ հնարավորություն ընձեռելով Իրանին Հնդկաստանից դեղամիջոցներ ներկրել։ Պաշտոնյան ընդգծել է, որ չինական նավերի համար արվող բացառությունը նպատակ ունի ապահովելու Պեկինի քաղաքական աջակցությունը: Մոգադդամի խոսքով՝ Իրանը տարանցման վճար է գանձել հնդկական և չինական նավերից, սակայն թույլ է տվել Կատարի նավերին անցնել առանց վճարի: Իրաքը նախկինում ազատվել էր նեղուցով բեռնափոխադրումների իրանական սահմանափակումներից: Ապրիլին իրաքյան նավթատար նավերը վերսկսել էին անցումը ջրային ուղով, երբ Թեհրանը հայտարարել էր, որ սահմանափակումները չեն տարածվելու իրաքյան բեռնափոխադրումների վրա: Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն նավագնացային ուղիներից մեկն է, որով Պարսից ծոցի երկրներից մեծ քանակությամբ նավթ և գազ է տեղափոխվում միջազգային շուկաներ: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո Թեհրանն արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։ —00—ՄԱ The post Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից
Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 6 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 6 hours ago

#ՀՐԱՏԱՊ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ
24TV / 24News / 6 hours ago

#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 4 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 4 hours ago