ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրավական ստանդարտ պրոցեսներ են։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսպես բնութագրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում ՀՀ քննչական կոմիտեի իրականացրած խուզարկությունները։Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Մանուկյանը նշել էր` ապրում ենք զուգահեռ իրականությունում, և անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում Կարապետյանների ընտանիքի հետ։«Մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում. եկել ենք, նոր վերանորոգված սրահում փողկապներով նստած ենք, սակայն զուգահեռ իրականությունում ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է։ Ինձ թվում է` Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում. ինչքան էլ Քննչականը մտնում է խուզարկության, խուզարկում–խուզարկում է, միևնույնն է` մի 3–4 հարկ չի հասցնում խուզարկել, ամեն անգամ մտնում ու նորից խուզարկում է»,– հայտարարեց պատգամավորը։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեցգործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։Իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամաբ իշխանությունը նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսեց հուլիսի 23-ին։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանը, որը կալանավորված է հունիսի 3-ից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրավական ստանդարտ պրոցեսներ են. նախարարը` Կարապետյանների տներում խուզարկությունների մասին
Պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս պրոցեսից այն տպավորությունն ունի, որ ապրում ենք զուգահեռ իրականության մեջ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Armenia / 15 minutes ago

Арест Гагика Царукяна продлили на 3 месяца
Sputnik Armenia / 15 minutes ago

Ապօրինի, քաղաքական դրդապատճառներով որոշում է. պաշտպանը` Կարապետյանին կալանավորելու մասին
Sputnik Armenia / 24 minutes ago

В Армении задержали и экстрадировали разыскиваемого за педофилию гражданина США
Sputnik Armenia / 43 minutes ago
Related coverage

Rusya Güvenlik Konseyi: Avrupa, Ermenistan’ı kendi yörüngesine çekiyor
Ermenihaber / 16 minutes ago

Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար
ABC Media / 26 minutes ago

#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
168 Jham / 27 minutes ago

ՀՀ պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանը»՝ Կարապետյանի կալանավորման մասին
ABC Media / 33 minutes ago