Նոյեմբերի 3-ին եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող առնվազն յոթ ինքնաթիռ ռումբի առկայության մասին կեղծ ահազանգեր է ստացել։ Դրանցից չորսը պատկանել են Ryanair բյուջետային ավիաընկերությանը. գրում է DW-ի ռուսական ծառայությունը` Reuters-ին հղում անելով։ Ահազանգերի պատճառով որոշ օդանավեր ուղղորդվել են այլ օդանավակայաններ, իրականացվել են անվտանգության ստուգումներ։ Երկու ինքնաթիռ ուղևորվում էր Վարշավա, ևս երկուսը՝ Սոֆիա և Հռոմ, իսկ մեկը՝ իսպանական Մուրսիա քաղաք։ Լոնդոնից Լեհաստանի մայրաքաղաք թռչող LOT ավիաընկերության ինքնաթիռը Շոպենի անվան գլխավոր օդանավակայանի փոխարեն ուղղորդվել է մոտակայքում գտնվող Վարշավա-Մոդլին օդանավակայան։ Ինքնաթիռի զննության ընթացքում օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Կոպենհագենից թռչող Scandinavian Airlines-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոպենի օդանավակայանում, սակայն օդանավում վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել։ Պայթուցիկ սարքերի մասին ահազանգեր են ստացել նաև իռլանդական Ryanair և հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք Սոֆիա էին ուղևորվում համապատասխանաբար Դուբլինից և Միլան-Բերգամո օդանավակայանից։ Սպառնալիքների պատճառով ստուգվել են Ryanair-ի ևս երեք օդանավեր։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել Մուրսիայում, իսկ երկուսը՝ Հռոմում՝ ժամանելով Լիսաբոնից և Դուբլինից։ Reuters-ը հիշեցնում է նաև նոյեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպը։ Այդ օրը Լոնդոնից Սոֆիա թռչող Wizz Air-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո հունգարական կործանիչի ուղեկցությամբ արտակարգ վայրէջք էր կատարել Բուդապեշտի օդանավակայանում։ Այդ ինքնաթիռում նույնպես պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ «Հստակ թիրախի՝ կոնկրետ պետության, ավիաընկերության կամ երթուղու բացակայությունը վկայում է, որ նպատակը ավիահաղորդակցության ընդհանուր խաթարումն էր»,- Reuters-ին ասել է ավիացիոն ոլորտի ռիսկերի վերլուծությամբ մասնագիտացված Osprey Flight Solutions խորհրդատվական ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Ռիս Ջոնսը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած կեղծ ահազանգերի հետևում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Factor.am / 23 minutes ago

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Factor.am / 33 minutes ago

Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Factor.am / 39 minutes ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 47 minutes ago
Related coverage

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Արարատ Միրզոյան
Aysor.am / 2 minutes ago

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Armenia / 5 minutes ago

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Ինչպիսի՞ն է ընտրական համակարգն ԱՄՆ-ում, ի՞նչ տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի ընտրություններում և ինչպե՞ս դա կարող է ազդել Թրամփի որոշումների վրա
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago