ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1–ի դրությամբ ԼՂ–ից տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 53 039 անձ, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32 690 անձի, իսկ 14 344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման եղանակով։ Այդ մասին այսօր ԱԺ–ում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Նա հիշեցրեց, որ քաղաքացիության դիմումների ամբողջ գործընթացն արդեն իսկ թվայնացված հարթակում է իրականացվում։ Բացի այդ, նոյեբերից 1–ից ներդրվել է օտարերկրացիների կացության կարգավիճակի իրականացման թվայնացված գործընթացը։Ի դեպ, 2027 թ. հունվարի 1–ից կգործարկվի բնակչության պետական նոր ռեգիստրը։ Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրումավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանտվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետոԱրցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԼՂ–ից բռնի տեղահանված 32 690 անձի նոյեմբերի 1–ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել
2027 թ. հունվարի 1–ից կգործարկվի բնակչության պետական նոր ռեգիստրը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 36 minutes ago

Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Sputnik Armenia / 8 hours ago

Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Armenia / 8 hours ago

Армянская оппозиция заявила о формировании общенациональной консолидации – названы цели
Sputnik Armenia / 8 hours ago
Related coverage

Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ
1in.am / 50 minutes ago

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սամվել Կարապետյանը ու ևս 35 անձ ձերբակալվել են. Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
Alpha News / 2 hours ago

ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 5 hours ago