Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ․արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago

Ինչպիսի՞ն է ընտրական համակարգն ԱՄՆ-ում, ի՞նչ տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի ընտրություններում և ինչպե՞ս դա կարող է ազդել Թրամփի որոշումների վրա
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

ՈւՂԻՂ. Շարունակվում է բյուջեի քննարկումը. ովքեր են ԱԺ-ում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ամեն օր մի բան պետք ա արվի,հակառակ դեպքում մենք 3 տարի հետո տեսնում ենք,որ նույն կետում ենք․Փաշինյան (տեսանյութ)
A1plus / 5 minutes ago

ԱԲ մակարդակով Հայաստանն ունի բավականին լավ ցուցանիշներ․ Անդրեասյան (տեսանյութ)
A1plus / 8 minutes ago

Ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում կրթության ոլորտում․ Անդրեսայանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
A1plus / 9 minutes ago

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ
Pastinfo / 20 minutes ago