Առողջապահության նախարարությունից ABC Media -ին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորանների վթարի հետևանքով 3 տուժածների վիճակը գիշերվա ընթացքում չի փոխվել։ Տուժածներից երկուսը շարունակում են մնալ ծանր վիճակում, մյուսին վիրահատել են․ հետվիրահատական հսկողության տակ է։ ABC Media -ի տեղեկություններով՝ վիրավորներին տեղափոխել են ամենամոտ՝ Արմենիա բժշկական կենտրոն։ Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 9-ի։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21։10 սահմաններում խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններին՝ 4 մեքենայի այդ թվում՝ կցորդիչով բեռնատարի մասնակցությամբ։