«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը եւ վարչական ղեկավարները։ Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո` որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։ Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեեւ չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը` ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»։ –00—ՍՊ The post Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News
Փաշազադեն Երևանի «ղազիաթի» մասին է արդեն խոսում, Սամվել Կարապետյանի պայքարը հայ ժողովրդի համար է
24TV / 24News / 16 minutes ago
Ալիևից մինչև վերջին շուն-շանգյալ ՀՀ Սահմանադրությունից ա խոսում, հանդիպում եք, ձեր հետ չե՞ն քննարկել
24TV / 24News / 20 minutes ago
Թույլ տվեք չհավատալ, պատահակա՞ն էր, որ ընտրություններից հետո Հաջիևը Տավուշ է եկել, Փաշինյանը՝ ևս
24TV / 24News / 21 minutes ago
6 և ավել երեխա ունեցող անապահով ընտանիքները 1 երեխայի համար կստանան 4 մլն, մի տան վկայագիր. Փաշինյան
24TV / 24News / 26 minutes ago
Related coverage
"Trump's Defeat and Its Impact": Gevorg Safaryan
Noyan Tapan TV / 12 minutes ago

TRIPP-Ը ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԻՋՈՒՄԸ, ՈՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՆԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՅԻՆՔ, ԲԱՅՑ...ԶՈՒՐԱԲՅԱՆ
168 Jham / 12 minutes ago
Երևանում` քաղաքապետարանի հարևանությամբ, բшխվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավnր
168 Jham / 13 minutes ago

«Ինչպես արդարանալ, երբ ապօրինի հարստացել ես». Ռուբինյանը՝ Կարապետյանների մասին
A1plus / 13 minutes ago