Տեխնիկական գիտությունների թեկնածու Իրինա Փախլյանը դարձել է Կրասնոդարի երկրամասի միակ ներկայացուցիչը, որը հաղթահարել է «2026 թվականի գյուտարար» համառուսաստանյան մրցույթի եզրափակիչ փուլը։ Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի Արմավիրի մեխանիկատեխնոլոգիական ինստիտուտի դոցենտը հավակնում է հաղթանակի «Տարվա գյուտարար» գլխավոր անվանակարգում՝ «Նոր ատոմային և էներգետիկ տեխնոլոգիաներ» ուղղությամբ։ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Գյուտարարների ու նորարարների համառուսաստանյան ընկերության համատեղ կազմակերպած մրցույթի նպատակն է աջակցել առաջադեմ տեխնիկական մշակումների հեղինակներին։ Կուբանի գիտական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Իրինա Փախլյանի ղեկավարած հետազոտական խումբը ստեղծել է շարժական կայանք, որը նախատեսված է նավթային աղտոտումներից հողն ու ավազը մաքրելու համար։ Անապայի «Պերեսիպ» լողափից վերցված ավազի նմուշների վրա իրականացված փորձարկումների ընթացքում տեխնոլոգիան բարձր արդյունավետություն է ցուցաբերել՝ նավթամթերքների պարունակությունը նվազեցնելով 99,2 տոկոսով։ The post Իրինա Փախլյանը՝ «2026 թվականի գյուտարար» մրցույթի եզրափակչում appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրինա Փախլյանը՝ «2026 թվականի գյուտարար» մրցույթի եզրափակչում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պատերազմը վերսկսվո՞ւմ է. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին. Ռուս-ուկրաինական բանակցություններ՝ԱՄԷ-ում
Alpha News / 18 minutes ago

Ապշերոնյան «Ոսկե մանուկներ» ստուդիայի սաները մրցանակներ են նվաճել «Բեմ առանց սահմանների» համառուսաստանյան փառատոնում
Alpha News / 2 hours ago

Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանը բացահայտել են իրենց երկու ամսական որդու անունը
Alpha News / 3 hours ago

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 3 hours ago
Related coverage

Cyberhub.am-ի թիմը բացահայտել է նոր նպատակային կիբեռհարձակում, որն ուղղված է Սփյուռքի, հասարակական կազմակերպությունների և լրագրողների դեմ
Aravot / 3 hours ago

Դիպուկահարներին աջակցությունից մինչև բիոնիկ ձեռք․ ի՞նչ են ստեղծում հայերը
ABC Media / 4 hours ago

2027 թ.-ին Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել․ Փաշինյան
Shant News / 5 hours ago

Ucom-ն աջակցում է «Silicon Mountains 2026»-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago