ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի՝ նոյեմբերի 3-ին հրապարակած հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ Մելանյա Թրամփը նախաձեռնել է շփումներ պատերազմող երկու երկրների միջև և նպաստել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ու հարակից տարածքներում հրադադարի հաստատմանը։ Նոյեմբերի 5-ին առաջին տիկինը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարին նվիրված ելույթով։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ –00—ՍՊ The post Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին appeared first on 24News .