Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Վուգար Գուլիևի նախագահությամբ, տեղի է ունեցել նախապատրաստական նիստը։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները։ Առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 13-ին։ Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների հայտարարության համաձայն՝ դատական նիստը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Կուսակցության ակտիվիստները հայտնել են, որ լրագրողներին, իրենց աջակցելու եկած մարդկանց և կուսակցության անդամներին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք։ Ըստ տեղեկատվության՝ մեղադրյալների միջնորդությունները՝ քրեական գործը կարճելու, կալանքի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Ալի Քերիմլիին իր փաստաբանների հետ մասնակցության թույլտվություն տալու վերաբերյալ, չեն բավարարվել։ Ալի Քերիմլին պահանջել է կարճել քրեական գործը՝ նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Նա դեմ է եղել փակ գործընթացին և հայտարարել, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, եթե դրանք շարունակվեն այսպես։ Դատավարության սկսվելուց առաջ շենքի շուրջ ոստիկաններ են տեղակայվել։ Ալի Քերիմլին և Մամեդ Իբրահիմը ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերին։ Չնայած սկզբում հաղորդվել էր, որ նրանք ձերբակալվել են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, գործերը հետագայում կարճվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ զավթելուն և պետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված գործողությունների համար։ Նրանք հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց
Factor.am / 2 hours ago

Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago
Related coverage

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 51 minutes ago

«Սամվել Կարապետյանը մեկ տարուց ավելի ցույց է տալիս հայ տղամարդու օրինակը, որը պետք է պայքարի իր երկրի, իր ժողովրդի շահերի համար». Անդրանիկ Գեւորգյան
Aravot / 1 hour ago

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկում. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago