ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և ԱՄԷ-ից դեպի Երևան մեկական չվերթ չեղարկվել է, Ռուսաստանից և Իրանից 5 չվերթ` հետաձգվել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից։Նշենք, որ նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ցերեկային ժամերին ժամանակավորապես դադարեցնում է օդանավերի ընդունումն ու ճանապարհումը: Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերային ժամերին օդանավակայանը ժամում միջինը 3-4 չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է 7-8-ի։ Միևնույն ժամանակ առանձին վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 10 րոպե:Գիշերային ժամերին թռիչքների թվի ավելացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում օդանավակայանում։ Փոքր ընդմիջումներով մի քանի ինքնաթիռների ժամանման պատճառով հնարավոր են ուղևորների կուտակումներ անձնագրային հսկողության գոտում։