ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուշիի ոլորաններում վթարից տուժած անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` այսօր` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։Վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, ևս 3–ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։