Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ ռուսական կողմը չի ընդունի այդ հրավերը։ Նույն կերպ ապակառուցողական է Ուկրաինայի նախագահին Մոսկվա հրավիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին նոյեմբերի 3-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ նրանք չեն գա։ Հրավիրել, որպեսզի չգան, ապակառուցողական է։ Նույն կերպ՝ ինձ Մոսկվա հրավիրելը»,- ասել է Զելենսկին։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ –00—ՍՊ The post Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը appeared first on 24News .