Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական հակումներով առաջնորդները, կորցնելով իշխանությունը կամ կանգնելով դրա կորստի վտանգի առաջ, լքել են սեփական երկիրը՝ իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին, մերձավորներին, քաղաքական համախոհներին ու հավատարիմ պաշտոնյաներին։ Այդպես են վարվել Իդի Ամինը, Ֆերդինանդ Մարկոսը, Բեն Ալին, Կուրբանբեկ Բակիևը, Բաշար ալ-Ասադը և ուրիշներ։ Սակայն պատմության այս էջերն ունեն նաև մեկ այլ՝ շատ ավելի կարևոր դաս։ Իշխանությունը հավերժ չէ, քաղաքական հովանավորչությունը՝ անսահման, իսկ պաշտոնը՝ անձեռնմխելիության երաշխիք։ Երեկվա ամենազոր թվացող առաջնորդներն այսօր կարող են հայտնվել կամ ճաղերի հետևում, կամ օտար երկրում՝ հետապնդվողի կարգավիճակում: Իշխանությունները փոխվում են, քաղաքական դաշինքները փլուզվում, նախկին հովանավորները հեռանում, սակայն կատարված արարքների հետքերը մնում են։ Եվ երբ գալիս է պատասխանատվության պահը, երեկվա հավատարմությունը փոխվում է դավաճանության։ Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը: Մնայուն ու այժմեական է միայն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը»: –00—ՍՊ The post «Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ Հասրաթյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ Հասրաթյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
24TV / 24News / 11 minutes ago
ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառով
24TV / 24News / 15 minutes ago

Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանը
24TV / 24News / 21 minutes ago

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Մենք նախկին չենք, օտար շահ չենք սպասարկում. իշխանությունը ճնշեց մեզ՝ չմասնակցելու ընտրություններին
Factor.am / 4 minutes ago

Ադրբեջանն ինչ ուզում է Հայաստանի իշխանություններից՝ ստանում է
Noyan Tapan TV / 5 minutes ago

Ազգային ժողովի ծեծկռտուքի մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն
Noyan Tapan TV / 5 minutes ago

ԱԺ-ում իրար ծեծելով՝ փորձում են հաճոյանալ Ալիևին
Noyan Tapan TV / 5 minutes ago