Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք հարցեր: Այս համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։ Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը: Քննարկման արդյունքներով փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ բարձրացված խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու, առկա մարտահրավերները հասցեագրելու և դրանց հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փոխվարչապետը հանձնարարականներ է տվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ
Փոխվարչապետը հանձնարարականներ է տվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 4 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 5 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
A1plus / 6 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 6 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 2 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 2 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 3 hours ago