ChatGPT չաթբոտի մշակող OpenAI ընկերությունը ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին նշանակել է ազգային անվտանգության արդիականացման հարցերով ավագ խորհրդական։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում, որը վկայակոչում է Meduza-ն։ Այս պաշտոնում Դրիսկոլը ԱՄՆ դաշնակիցների հետ կաշխատի՝ «արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը խթանելու» ուղղությամբ։ ChatGPT չաթբոտը մշակած OpenAI ընկերությունը ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսքոլին նշանակել է ազգային անվտանգության արդիականացման հարցերով ավագ խորհրդական։ Այս մասին հայտնել է ընկերությունն իր պաշտոնական կայքում։ Նոր պաշտոնում Դրիսքոլը համագործակցելու է ԱՄՆ դաշնակից երկրների հետ՝ «արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը խթանելու նպատակով»։ «Արհեստական բանականությունը պետք է մարդկանց ավելի մեծ վերահսկողություն տա սեփական կյանքի նկատմամբ, և մարդիկ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու դրա զարգացման վերաբերյալ որոշումների կայացմանը։ ԱՄՆ-ն բացառիկ հնարավորություն ունի համագործակցելու այլ երկրների հետ՝ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված արհեստական բանականության տարածման և ներդրման ուղղությամբ։ Ուրախ եմ ողջունել Դեն Դրիսքոլին OpenAI-ում, որպեսզի նա օգնի մեզ այս գործում»,- հայտարարել է OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը։ Դեն Դրիսքոլը ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնը ստանձնել էր Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։ Նա համարվում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աջակցությունը վայելող պաշտոնյաներից մեկը։ 2025 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Թրամփը Դրիսքոլին նշանակել է Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց։ Նոյեմբերի 19-ին նա ժամանել էր Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահին ներկայացրել էր պատերազմն ավարտելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագիրը։ Վոլոդիմիր Զելենսկին չէր ընդունել առաջարկված ծրագիրը, սակայն համաձայնել էր շարունակել դրա շուրջ աշխատանքը։ 2025 թվականի դեկտեմբերի վերջին The Telegraph-ը հաղորդել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Դրիսքոլին հեռացրել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից։ Այնուամենայնիվ, 2026 թվականի փետրվարին Դրիսքոլը մասնակցել էր Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած եռակողմ բանակցություններին։ Օգոստոսի վերջին Դրիսքոլը հրաժարական էր տվել ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից։ The Wall Street Journal-ը նրա հեռանալը կապել էր Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնությունների հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 5 hours ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 6 hours ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց
Factor.am / 6 hours ago

Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 3 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 3 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 4 hours ago