ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնից հնչող ռազմական սպառնալիքները խանգարում են ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջընթացին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական քաղաքական աղբյուրը:Նա նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը շարունակվում է Կատարի, Պակիստանի և մի շարք այլ երկրների միջնորդությամբ։Աղբյուրը նաև ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել նաև այլ հարցերի կարգավորումը։ Դրանք վերաբերում են պատժամիջոցներին, Իրանի տնտեսական շրջափակմանը, ակտիվների ապասառեցմանը և իրանական կողմին«Համոզված ենք, որ Վաշինգտոնի հետ հնարավոր ոչ մի պայմանավորվածություն չի կարող կայուն և իրագործելի լինել առանց հարձակումը չկրկնելու երաշխիքների, շրջափակման վերացման, ակտիվների ապասառեցման, ինչպես ռազմատուգանքների հարցի լուծման»,-ընդգծել է զրուցակիցը:Նա հավելել է, որ Իրանի համար սկզբունքային է նաև Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանին ուղղված սպառնալիքները խանգարում են բանակցային գործընթացի առաջընթացին. աղբյուր
Գործակալության աղբյուրն ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել մի շարք հարցերի կարգավորումը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Sputnik Armenia / 2 hours ago

Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Armenia / 3 hours ago

Армянская оппозиция заявила о формировании общенациональной консолидации – названы цели
Sputnik Armenia / 3 hours ago

Дни российского кино в Ереване: Наталья Бондарчук рассказала об "армянских моментах"
Sputnik Armenia / 3 hours ago
Related coverage

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 3 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 3 hours ago

Համաձայնագիրը ստորագրեցինք, գործողությունները կլինեն քայլ առ քայլ. Հրանտ Բագրատյան.
Aravot / 3 hours ago

ՀՀ դեսպանը ֆրանսիացի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
168 Jham / 4 hours ago