Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը հանդիպել է Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի (SADC) գործադիր քարտուղար Էլիաս Մպեդի Մագոսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի համար կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵԱՏՄ փորձը՝ առևտրի դյուրացման, մաքսային ընթացակարգերի թվայնացման, ապրանքների ծագման կանոնների կիրառման և ոչ սակագնային խոչընդոտների վերացման ուղղություններով։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն պատրաստ է նաև կիսվել տեխնիկական կարգավորման, արդյունաբերական կոոպերացիայի խթանման և գործարար միավորումների հետ աշխատանքի փորձով։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և մշակել գործարար ու փորձագիտական շրջանակների մասնակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունները։ Հիմնական նպատակն է բարձրացնել բիզնեսի իրազեկվածությունը ԵԱՏՄ և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի շուկաներում աշխատելու հնարավորությունների վերաբերյալ։ Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի ներկայացուցիչն առաջարկել է ԵԱՏՄ-ի և Աֆրիկայի գործարար շրջանակների միջև երկխոսության հիմնական հարթակ օգտագործել «SADC-ի ինդուստրացման շաբաթ» գործարար համաժողովը։ –00—ՍՊ The post ԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը appeared first on 24News .