Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրիվ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներոն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությայ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչութաան պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատցսխանատու Արմեն Արամյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուշիի ոլորաններում բախվել է 4 մեքենա. կա 8 զոհ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Խուզարկում են Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարանները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ հակամարտությունն է․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Ընթանում է Գագիկ Ծառուկյանի գործով հերթական դատական նիստը
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

#ՀԻՄԱ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 9 minutes ago

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 9 minutes ago

ՈՒՂԻՂ. Ընդդիմադիր գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը
News.am / 16 minutes ago

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում
1in.am / 23 minutes ago