Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրիվ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներոն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությայ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչութաան պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատցսխանատու Արմեն Արամյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուշիի ոլորաններում բախվել է 4 մեքենա. կա 8 զոհ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԿԲ-ն զգուշացնում է․ խաբեությամբ քաղաքացիների անունով վարկեր են ձևակերպում
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տանջվում ենք, տանս երաժշտությունն արգելել եմ, երբ կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին. Առինջի բնակիչ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Տանջվում ենք, տանս երաժշտությունն արգելել եմ, երբ կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին. Առինջի բնակիչ
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Մալաթիայում 11-ամյա տղան անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց․ նրան կոնֆետ են հյուրասիրել
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago
Related coverage

100-ամյա հանճարի պատմությունը. «Ուշացած տուրք»` Ջոն Տեր-Թադևոսյանին
Yerkir / 12 minutes ago

Ղազախով երկաթգիծը պետք է կառուցենք Թրիփին զուգահեռ․ Ս․Պարսյան
A1plus / 13 minutes ago

Ղազախով երկաթգիծը պետք է կառուցենք Թրիփին զուգահեռ․ Ս․Պարսյան (տեսանյութ)
A1plus / 13 minutes ago

Այսօր հատուկ միջոցառում է լինելու, ինչը կարևոր քայլ է լինելու ապագայի համար #Նարեկ_Կարապետյան #5tv
5TV Armenia / 15 minutes ago