Ռուս ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News -ին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանին նոր հարված հասցնելու հավանականությունը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունը: «Հաշվի առնելով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմական նախապատրաստությունները՝ Իրանի դեմ հարվածի պետք է սպասել, ընդ որում՝ դրա հավանականությունը շատ մեծ է։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունների ավարտից անմիջապես հետո հարված կհասցվի, քանի որ Թրամփին պետք է վերջակետ դնել ՝ դեմքը պահպանելու համար պայմանավորվել չի ստացվում։ Հետևաբար մնում է միայն ռազմական գործողության շարունակությունը։ Առավել ևս, որ Իսրայելը շատ մեծ ճնշում է գործադրում այդ ուղղությամբ», — հայտարարել է Բլոխինը։ Անդրադառնալով մարտավարական միջուկային զենքի կիրառման հավանականությանը՝ ռազմական փորձագետը նշել է, որ նման սցենարը չի կարելի բացառել, հատկապես եթե ամերիկյան ռազմական գործողությունը լուրջ դժվարությունների բախվի։ «Ինչ վերաբերում է մարտավարական միջուկային զենքի կիրառմանը, ապա այստեղ հավանականությունը 50/50 է։ Այսպես ասած՝ հասարակական կարծիքի նախապատրաստման գործընթացն արդեն ընթանում է, և իրանցիներն այս առումով հոգեբանորեն պատրաստ են։ Արդեն իսկ նախապես խայծ է նետվել՝ տեսնելու, թե ինչպիսի արձագանք կտան համաշխարհային լրատվամիջոցներն ու հասարակությունը։ Արձագանքը բավականին պասիվ է։ Մարտավարական միջուկային հարվածի հնարավորության մասին հայտարարությունները գրեթե որևէ դատապարտման կամ սարսափի արձագանք չեն առաջացնում», — նշել է Օլեգ Բլոխինը։ The post Թրամփը կարող է որոշել Իրանի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառել. Օլեգ Բլոխին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը կարող է որոշել Իրանի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառել. Օլեգ Բլոխին
Ռուս ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանին նոր հարված հասցնելու հավանականությունը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից.Փաշինյանը խուճապից դրդված խուզարկություններ է իրականացնում
Alpha News / 1 hour ago

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 2 hours ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 3 hours ago

Կան հստակ հարցեր, որոնց շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարող են համաձայնության գալ․ Աննա Գրիգորյան
Alpha News / 3 hours ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի 17-րդ մրցանակաբաշխությունը
1in.am / 7 hours ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Hetq / 9 hours ago

Լինի մարդ, կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին վերագրվող նոր մեղադրանքի մասին
Yerkir / 10 hours ago

Լինի մարդ` կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ հորեղբորը վերագրվող նոր մեղադրանքի մասին
Sputnik Armenia / 10 hours ago