Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Shamsyan.com-ի տվյալներով՝ կա 8 զոհ, 3 վիրավոր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
8 զոհ, 3 վիրավոր․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Թրամփը պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

ԵՄ-ն աջակցում է ՀՀ անձնագրային համակարգի բարեփոխմանը
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի հնարքներով ստեղծել հաջողակ բրենդ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

Apple Watch-ը սկսում է լսել բոլորին․ օգտակա՞ր ֆունկցիա, թե՞ «լրտես»
Armenian Business News (ABNews) / 7 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 1 hour ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 1 hour ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 2 hours ago