Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են Jeep Compass մակնիշի, Opel Zafira մակնիշի, Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 4 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 5 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
A1plus / 6 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 6 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 2 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 2 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 3 hours ago