Երեքշաբթի օրը Google-ը հայտարարեց, որ մտադիր է հաջորդ տարվանից անջատել արհեստական բանականության (ԱԲ) գործիքները K-12 (դպրոցական) աշակերտների համար, եթե դպրոցի ղեկավարությունն ուղղակիորեն չակտիվացնի դրանք, գրում է Tech Crunch-ը։ Տեխնոլոգիական հսկայի փոխանցմամբ՝ այս փոփոխությունը հետևում է դպրոցների, ուսուցիչների, առաջատար հետազոտողների և քաղաքականություն մշակողների հետ խորհրդակցություններին: Արդյունքում Google-ը վերանայում է իր մոտեցումները Gemini-ի, NotebookLM-ի, Gemini in Classroom-ի և Google Search-ի մասով: Այս որոշումը նշանակում է, որ այն դպրոցները, որոնք կնախընտրեն ամբողջությամբ սահմանափակել ԱԲ-ի կիրառումը, այլևս չեն կարողանա օգտվել Google Search-ից, քանի որ արհեստական բանականության գործառույթներն այժմ ինտեգրված են որոնողական համակարգի մեջ: Google-ի կրթական ծրագրերի գծով փոխնախագահ Քրիս Ֆիլիպսը The New York Times-ին հայտնել է, որ «որոնումն ու ԱԲ-ն խորապես ինտեգրված են», ինչը նշանակում է, որ եթե դպրոցն ընտրի ԱԲ-ի լիակատար սահմանափակում, աշակերտները «չեն ունենա որոնումից օգտվելու հնարավորություն և կտեսնեն դպրոցի կողմից տեղադրված հաղորդագրություն այն մասին, որ այն անհասանելի է»: Այս փոփոխությունը լուրջ խնդիր է առաջացնում դպրոցների համար: Թեև ուսուցիչները կարող են չցանկանալ, որ աշակերտները հետազոտություններ կատարելիս կամ առաջադրանքներ կատարելիս օգտվեն Google Search-ի AI Overviews-ից (ԱԲ-ի միջոցով գեներացվող ամփոփումներից), նրանք, հավանաբար, այնուամենայնիվ ցանկանում են, որ սովորողները հնարավորություն ունենան օգտվելու որոնողական համակարգից՝ աղբյուրներ և ուսումնական այլ նյութեր գտնելու համար: Այնուամենայնիվ, Google Search-ն ու դրա ԱԲ գործառույթներն այժմ անբաժանելի են։ Հաշվի առնելով դասասենյակներում Google-ի հավելվածների գերակայությունն ու Chromebook-ների լայն տարածումը՝ այս որոշումն ընդգծում է ընկերության ազդեցությունը կրթական ոլորտի վրա: Այն դպրոցները, որոնք ցանկանում են շարունակել օգտվել Google Search-ից, ստիպված կլինեն ընդունել դրա ԱԲ գործառույթները: «Մենք առաջիկա ամիսներին՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք դպրոցներին, որպեսզի նրանք ժամանակ ունենան նախապատրաստվելու և ապահովելու սահուն անցում,- գրել է Ֆիլիպսը բլոգային գրառման մեջ: - Մեր նպատակը պարզ է՝ դպրոցների ղեկավարներին տալ ԱԲ արտադրանքները դասարաններում իրենց հայեցողությամբ օգտագործելու վերահսկողություն և վստահություն»: Google-ն այս սպասվող փոփոխության մասին հայտարարեց դպրոցներում Guided Learning (Ուղղորդված ուսուցում) գործիքի գործարկմանը զուգահեռ: Այս գործիքը, որը ներկայացվել էր դեռ այս տարվա սկզբին, գործում է ԱԲ-ի վրա հիմնված ռեպետիտորի նման, քանի որ այն նախագծված է օգտատերերին օգնելու խորը պատկերացում կազմել, այլ ոչ թե պարզապես պատրաստի պատասխաններ տալու: Գործարկումը տեղի է ունենում այն մտահոգությունների ֆոնին, որ ԱԲ չաթբոտերը խաթարում են ուսումնական պրոցեսը, քանի որ դրանք պարզապես տալիս են ուղղակի պատասխաններ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Google-ը կանջատի ԱԲ գործիքները դպրոցականների համար. որոնք են հիմնական խնդիրները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Թրամփը պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

ԵՄ-ն աջակցում է ՀՀ անձնագրային համակարգի բարեփոխմանը
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի հնարքներով ստեղծել հաջողակ բրենդ
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

Apple Watch-ը սկսում է լսել բոլորին․ օգտակա՞ր ֆունկցիա, թե՞ «լրտես»
Armenian Business News (ABNews) / 9 hours ago
Related coverage

Աթենքում կացիններով զինված, սաղավարտներով անձինք հարձակվել են ուսանողական ժողովի մասնակիցների վրա․ կան տուժածներ | news.am
Infocom / 8 hours ago

Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
24TV / 24News / 9 hours ago

New Armath Engineering Makerspace Officially Opened in Iraq
Aravot / 9 hours ago

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
1in.am / 10 hours ago