Սպիտակում քաղաքական իրավիճակը գնալով լարվում է․ Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանն այսօր հավաքում էր ունեցած-չունեցածն ու քաղաքապետի օգնականին հանձնում 5 տարի տնօրինած գույքը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն վարչական վարույթ է նախաձեռնել։ Քննվում է ամենաթեժ հարցը՝ արդյոք համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը իրեն ընդդիմադիր դարձած ենթականերին տուն ուղարկելով չի՞ չարաշահել իր լիազորությունները։