Հայազգի մարզիկ Կարեն Գալստյանը բրոնզե մեդալակիր է դարձել Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի հեղինակավոր՝ «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում։ Նա մրցանակային տեղ է զբաղեցրել մինչև 73 կգ քաշային կարգում։ Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է աշխարհի 59 երկրի 374 մարզիկ։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է երկրի պետական դրոշի ներքո, իսկ հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ հնչել է ազգային օրհներգը։ The post Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր appeared first on Alphanews .