Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է երկրի անվտանգության սպառնալիքներին և բարձրաստիճան ղեկավարների ֆիզիկական ոչնչացման հնարավորությանը։ Իր ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ պետության կայունության գլխավոր գործոնը հասարակության աջակցությունն է։ «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, ապա նույնիսկ եթե թշնամին սպանի ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, միևնույն է՝ ոչինչ չի կարողանա անել։ Մենք ի վիճակի ենք վճռականորեն հաղթահարել հակառակորդի բոլոր սպառնալիքները»,– հայտարարել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանի հայտարարությունը հնչել է Իրանի շուրջ պահպանվող ռազմական և արտաքին քաղաքական լարվածության, ինչպես նաև Թեհրանի ռազմավարական օբյեկտներին և բարձրաստիճան պաշտոնյաներին հնարավոր հարվածների մասին միջազգային լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին։ Իրանի պաշտոնյաները նախկինում ևս հայտարարել են, որ երկրի պետական կառավարման համակարգը պատրաստ է պահպանել կայունությունը էսկալացիայի ցանկացած սցենարի դեպքում։ –00—ՍՊ The post Փեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել» appeared first on 24News .