ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է Զապորոժիեի ատոմակայանը, մահացածներից մեկն ԱԷԿ–ի աշխատակից է։«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Մահացել է երկու մարդ: Նրանցից մեկը Զապորոժիեի ԱԷԿ-իաշխատակցուհի է»,-ասվում է MAX հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:Նշվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում կայանի արդեն 3-րդ սպանված աշխատակիցն է, ապրիլից ի վեր` 13-րդը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։