Խորհրդարանում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ցույց է տվել լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատկերասրահում մասնակցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից առգրավված նկարների ցուցադրությանը: «Քրեական գործով իրեղեն ապացույցները գրկել ՝ տարել է պատկերասրահ, բայց Ազգային ժողով գալու ժամանակ չունի»,- ասել է Խամոյանը: