Իրանի անվտանգության ուժերը վերջին 4 օրերին երկրի քրդաբնակ Բուքանի և Ուշնավիեի քաղաքներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալել են առնվազն 7 քուրդ բնակչի, այդ թվում՝ սուննի հոգևորականի։ Այս մասին հայտնում է նորվեգական «Hengaw» իրավապաշտպան կազմակերպությունը։ Կազմակերպության տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են առանց խուզարկության կամ ձերբակալության դատական թույլտվությունների, իսկ ուժայինները կիրառել են բռնություն։ Ձերբակալվածների գտնվելու վայրի և նրանց առաջադրված հնարավոր մեղադրանքների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։ «Hengaw»-ի տվյալների համաձայն՝ միայն հոկտեմբերին Իրանում ձերբակալվել է առնվազն 64 քուրդ, ինչը երկրի ամբողջ տարածքում այդ ամսվա ընթացքում արձանագրված 124 ձերբակալության դեպքերի կեսից ավելին է։ Իրանում ձերբակալությունների աճը տեղի է ունենում նոր բողոքի ցույցերի հնարավորության և քրդաբնակ շրջաններում անվտանգության ուժերի գործողությունների ակտիվացման ֆոնին։ Ermenihaber –00—ՍՊ The post Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել
Իրանի անվտանգության ուժերը վերջին 4 օրերին երկրի քրդաբնակ Բուքանի և ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ադրբեջանն արգելել է Իրանի 14 քաղաքացու մուտքն իր տարածք
24TV / 24News / 5 minutes ago

Մերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմ
24TV / 24News / 18 minutes ago

Փեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»
24TV / 24News / 26 minutes ago

#ՀԻՄԱ. ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Ջուր չկա, դաս չկա. խայտառակություն՝ Երևանի մի շարք հասցեներում
5TV Armenia / 6 minutes ago

5 երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ
Aravot / 6 minutes ago

Հայաստանի գազը կգա Ադրբեջանո՞վ
Aravot / 6 minutes ago

Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի
168 Jham / 9 minutes ago