ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին), ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ մաքսային համակարգում կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ ԱԳՄԱՆ
ԵՄ մաքսային համակարգում կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ ԱԳՄԱՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
A1plus / 23 minutes ago

Զանգերի կենտրոնների AI օգնականը՝ HAI-ը արդեն իրականություն է
A1plus / 39 minutes ago

Զանգերի կենտրոնների AI օգնականը՝ HAI-ը արդեն իրականություն է (տեսանյութ)
A1plus / 39 minutes ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը Խանջյան փողոցի մի հատվածում որոշակի ժամերի մեքենա կայանել չի թույլատրվի
A1plus / 1 hour ago
Related coverage

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․կա 8 զոհ, 3 վիրավոր
168 Jham / 13 minutes ago

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
24TV / 24News / 19 minutes ago

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր
Hetq / 20 minutes ago

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 8 զոհ, 3 վիրավոր
Alpha News / 23 minutes ago