Ամերիկյան վերահսկողություն Սյունիքում, ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայություն և Իրանի սահմանների մոտ նոր ռազմական ազդեցություն․ սրանք TRIPP նախագծի շուրջ ռուսալեզու Telegram ալիքների տարածած պնդումներից են։ Հենց այս պնդումների հետքերով են գնացել «Ամփոփ Մեդիայի» մեր գործընկերները։ Ի՞նչ պայմաններ են սահմանված TRIPP-ի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերում, ի՞նչ լիազորություններ է ունենալու ամերիկյան ընկերությունը, արդյո՞ք դրանք ենթադրում են Հայաստանի տարածքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն, և կա՞ որևէ հիմք նախագիծը ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ կապելու համար։ « Թվեր կային, որոնք իրականում համաձայնագրից էին բխում։ Ինչպես են աշխատում այս մանիպուլյացիոն ծրագրերը։ Նրանք վերցնում են հենց համաձայնագրրից բխող կիսաճշմարտություններ։ Մենք գիտենք, որ Իրանն իրականում ունի մտահոգություններ, նաև գիտենք այն փաստը, որ 99 տարի նախատեսվում է պայմանագրով, բայց կոնտեքստից կտրվում է այն հանգամանքը, որը Հայաստանի բաժնեմասը 26 տոկոսից դառնալու է 49 տոկոս»,- նշում է լրագրողը։ Սեդայի խոսքով՝ ընթերցողին կարող է թվալ, թե ԱՄՆ-ն արդեն ստացել է Հայաստանի տարածքում 99 տարվա հողօգտագործման իրավունք։ Համաձայնագրով՝ TRIPP-ի իրականացման տարածքներում ամերիկյան ընկերությանը կտրամադրվեն հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ, սակայն Հայաստանը կշարունակի մնալ շահագործման իրավունք տրամադրող միակ կողմը: « Եթե Հայաստանը տրամադրում է իր տարածքը և ստորագրում է փաստաթուղթը իր տարածքի համար, ԱՄՆ-ն չի կարող այն որևէ մեկին նվիրել կամ պատվիրակել, որովհետև դա միայն ՀՀ-ի իրավունքն է»,- ընդգծում է նա։ Տելեգրամյան ալիքը ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության մասին պնդումը հիմնավորում է Իրանի հոգևոր առաջնորդի նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությամբ, ըստ որի՝ TRIPP նախագիծը կարող է հանգեցնել Իրանի հյուսիսային սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությանը։ « ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի մասին ոչ մի խոսք չկա, անգամ հաշվել եմ՝ բավականին մեծ հաճախականությամբ նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը այստեղ պահպանվում է»,- ասում է լրագրողը։ Լրագրողը նաև նկատել է, որ այս մոլորեցնող պնդումներով հրապարակումը կարճ ժամանակում տարածվել է ռուսալեզու մի շարք այլ ալիքներում, որոնք նախկինում ևս աչքի են ընկել կեղծ տեղեկություններ տարածելով։ « Ամենավատն ու վտանգավորը ինչն է մեզ համար, որ իրենք շատ մեծ լսարան են գրավում ․ 20-ից մինչև 30 հազար հետևորդներ ու դիտումներ ունենալը բավականին բարձ ցուցանիշ է»,- շեշտում է Սեդան։ Սեդան արձանագրել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Իրանցի պաշտոնյաների հրապարակային խոսքը ժամանակի ընթացքում մեղմվել է։ Թեև Թեհրանը շարունակում է մտահոգված լինել իր սահմանների մոտ ամերիկյան հնարավոր ներկայությամբ, սակայն նշում են, որ Հայաստանցի գործընկերները վստահեցրել են՝ նախագծի իրականացումը և դրանում ԱՄՆ ներգրավվածությունը Իրանի համար վտանգ չեն ներկայացնի։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 54 minutes ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 1 hour ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 1 hour ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ծանր հարվածներ են ստանում Ռուսաստանն ու Ուկրաինան. Էրդողանն ուզում է խոսել Պուտինի հետ
5TV Armenia / 1 hour ago

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին
1in.am / 2 hours ago

Foreign minister hopeful Russian border guards will leave Armenia
CivilNet / 2 hours ago

Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական
Sputnik Armenia / 3 hours ago