ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահությամբ անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը, հայտնում ե ՊԵԿ-ից։ «Միջոցառմանը ՍԾՏՀ անդամ պետությունների հետ մեկտեղ մասնակցել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտի միության (BSEC-URTA) և Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների միության (IRU) ներկայացուցիչները։ Որպես համակարգող երկիր՝ Հայաստանը ներկայացրել է Մաքսային հարցերով աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ներկայացված ծրագիրն արժանացել է աշխատանքային խմբի հավանությանը։ Քննարկումների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն մաքսային ոլորտում առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 2 hours ago

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 5 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 5 hours ago

ABC․ Մայամիի մերձակայքում ուղղաթիռն ընկել է ջուրը
Shant News / 5 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 3 hours ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 4 hours ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 5 hours ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 6 hours ago