Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին ո՞ր կետում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։ Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա։ Եվ մեր թիրախն է վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Դա կլինի հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք կարող ենք ասել, որ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց, որը մեզ բերելու է վերջնական որոշման, որպեսզի դիմենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Շատ կարևոր է, որ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպայի պաշտոնյաները համաձայն են մեկ շատ կարևոր բանում, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամենաբարձր կետում են, որ մենք երբևէ ունեցել ենք»,-ասել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը հայտնել է, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման հարցեր. ԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում է
Shant News / 25 minutes ago

Rapporteur․ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններ են անցկացվել
Shant News / 39 minutes ago

7 ամյա տաղանդավոր հայ շախմատիստը համալրել է ՌԴ ուժեղագույն պատանի շախմատիստների շարքերը
Shant News / 53 minutes ago

Այս տարվա իմ տեսած առաջին ձյունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Shant News / 1 hour ago
Related coverage

Թուրքիան ձգտում է հասնել էներգետիկ անկախության մինչև 2040թ.
168 Jham / 12 minutes ago

В Турции мужчина расстрелял восемь человек – подробности инцидента
Sputnik Armenia / 12 minutes ago

Արմավիրում ոստիկանները ապօրինի զենք-զինшմթերքի մի ամբողջ զինանnց են հայտնաբերել
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջnցների նմանվող զանգվածների և բջջային հեռախոսի փոխանցման փորձեր
168 Jham / 17 minutes ago