«Ինդիանա Փեյսերսը» անսովոր վիճակագրական ցուցանիշ է գրանցել «Ատլանտա Հոքսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում: Թիմը խաղացել է ընդամենը վեց բասկետբոլիստով։ ESPN-ի վիճակագիր Մեթ Ուիլյամսը սոցցանցերում հայտնել է, որ դա ռոտացիայի նման ամենավաղ կրճատումն է մրցաշրջանի սկզբում՝ 1948 թվականից ի վեր, երբ նման ցուցանիշ գրանցել էր «Մինեապոլիս Լեյքերսը»։ Հանդիպումն ավարտվել է «Ատլանտայի» հաղթանակով՝ 108։104 հաշվով։ Անսովոր իրավիճակը պայմանավորված էր բազմաթիվ վնասվածքներով և խաղացողների հարկադիր հանգստով։ Հանդիպումը բաց են թողել «Փեյսերսի» 11 բասկետբոլիստներ, այդ թվում՝ Թայրիզ Հալիբուրտոնը, Պասկալ Սիակամը, Էնդրյու Նեմբարդը, Աարոն Նեսմիթը և Իվիցա Զուբակը։ Գլխավոր մարզիչ Ռիք Քարլայլի տրամադրության տակ մնացել էին 5 մեկնարկային խաղացող և միակ պահեստայինը՝ Քոբի Բրաունը։ Հարկ է նշել, որ բացակայող խաղացողների ընդհանուր աշխատավարձը կազմում է շուրջ 193 միլիոն դոլար, իսկ խաղին մասնակցած բասկետբոլիստներինը՝ 15 միլիոն դոլար։ Չնայած կադրային խնդիրներին՝ «Ինդիանան» մոտ էր հաղթանակին, սակայն վերջնամասում բաց թողեց այն։ Դա «Փեյսերսի» 5-րդ անընդմեջ պարտությունն էր։ Նախորդ անգամ թիմը խաղում ընդամենը 6 խաղացող օգտագործել էր 2004 թվականին։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 8 hours ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago

Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago

Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում
Armenpress / 8 hours ago

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը
Shant News / 11 hours ago

ՊՍԺ-ի ռեկորդը ՉԼ-ում
Shant News / 12 hours ago

«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին
ABC Media / 12 hours ago