ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Երեք նավթատար լցանավեր Հորմուզի նեղուցում պայթել են ծովային ականների վրա: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավերի անձնակազմերն անջատել էին ռադիոտեղորոշիչ և նավիգացիոն սարքավորումները և փորձել էին անցնել նեղուցով՝ Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով:ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ վնասված տանկերները շարունակում են այրվել և դրեյֆում են Հորմուզի նեղուցի հարավային ափերի մոտ: Տուժածների և վնասների ծավալների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքին, ինչին Թեհրանը պատասխանեց գրոհներով: Չնայած որոշակի դադարին՝ հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է:Իրանի և ԱՄՆ-ի դիմակայության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարել է: Այս ռազմավարական կարևոր երթուղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների զգալի ծավալները: Փոխադրումների խաթարումը հանգեցրել է վառելիքի գների աճի բազմաթիվ երկրներում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երեք նավթատար լցանավերի պայթելու մասին
Նավերի անձնակազմերն անջատել էին ռադիոտեղորոշիչ և նավիգացիոն սարքավորումները և փորձել էին անցնել նեղուցով՝ Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Sputnik Armenia / 6 hours ago

Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Armenia / 6 hours ago

Армянская оппозиция заявила о формировании общенациональной консолидации – названы цели
Sputnik Armenia / 6 hours ago

Дни российского кино в Ереване: Наталья Бондарчук рассказала об "армянских моментах"
Sputnik Armenia / 6 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 3 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 3 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 4 hours ago