Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի անհապաղ հրաժարականի պահանջագիրը՝ 300 հասարակական գործիչների ստորագրությամբ, այսօր Հանրային հեռարձակողի խորհրդի շենք են տարել «ՀայաՔվե» շարժման անդամները: Նրանց ամենից շատ զայրացրել է Հանրային հեռարձակողի վարքը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին: