ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածքների տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեին, հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիային, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովային և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ՎԶԵԲ-ի զգալի աջակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Միաժամանակ, անդրադարձ կատարելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին, Առնակ Ավետիսյանը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկն է, և ներկայացրել վերջերս մեկնարկած՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները և նախարարության դիտարկումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ ուղղված երկու մարզերում թափոնների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կայունության ապահովմանը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները համագործակցության շարունակության ապահովման շուրջ։ —00—ԼԱ The post Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
24TV / 24News / 6 minutes ago

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
24TV / 24News / 12 minutes ago

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
24TV / 24News / 19 minutes ago

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին
Shant News / 28 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 39 minutes ago

Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ
1in.am / 1 hour ago

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago