Հայաստանում այսօրվա՝ նոյեմբերի 3-ի դրությամբ դատապարտյալների և կալանավորների թիվը հունվարի 1-ի համեմատ էականորեն աճել է։ Factor TV -ն այսպիսի եզրահանգման է եկել՝ համեմատելով այսօր խորհրդարանում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հնչեցրած թիվը և տարեսկզբին Քրեակատարողական ծառայության հաշվետվության մեջ ներկայացված տվյալները։ Գալյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր կա՝ ընդհանուր անազատության մեջ պահվող 3240 անձ։ «Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- դատապարտյալների թիվը կալանավորների թվի հետ համեմատելով՝ ընդգծեց նախարարը։ Ըստ Քրեակատարողական ծառայության ներկայացրած տարեկան հաշվետվության՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ 9 քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 2854 անձ՝ 1462 դատապարտյալ և 1392 կալանավոր։ Համեմատելով Գալյանի՝ այսօր հրապարակած թվի հետ, ստացվում է, որ անցնող 11 ամիսների ընթացքում 256 դատապարտյալ և 130 կալանավոր է ավելացել հայաստանյան բանտերում։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Հայաստանում այսօրվա՝ նոյեմբերի 3-ի դրությամբ դատապարտյալների և կալանավորների թիվը հունվարի 1-ի համեմատ էականորեն աճել է։ Factor TV-ն այսպիսի եզրահանգման է եկել՝ համեմատելով այսօր խորհրդարանում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հնչեցրած թիվը և տարեսկզբին Քրեակատարողական ծառայության հաշվետվության մեջ ներկայացված տվյալները։ Գալյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր կա՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 2 hours ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 2 hours ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 3 hours ago
Related coverage

LIVE. Արարատ Միրզոյանի ճեպազրույցը
Aysor.am / 40 minutes ago

Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Aravot / 3 hours ago

Mirzoyan: Hopefully, Russian border guards will soon withdraw from Armenia
CivilNet / 4 hours ago

Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է՝ ռումբերի կեղծ ահազանգերի պատճառով
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago