ABC Media -ն հոկտեմբերին հարցում էր ուղարկել ՔԿԾ պետին Քրեակատարողական հիմնարկներում նկարահանման թույլտվության համար։ Այսօր մերժման պատասխան ստացանք։ Հաշվի առնելով ընթացիկ գործառութային առաջնահերթությունների պահպանման անհրաժեշտությունը՝ ներկայում հնարավոր չէ կազմակերպել տեսանկարահանումների և հարցազրույցների անցկացումը ,- ասվում է պատասխանի մեջ։ Մերժումը համընկել է ԱԺ-ի նոյեմբերի 3-ի քննարկման հետ։ ԱԺ-ում պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել Արդարադատության նախարարին պարզելու՝ ինչո՞ւ են քրեակատարողական հիմնարկներում սպանության դեպքերը աճել, ինչո՞ւ է հետաձգվում Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող անձանց տեղափոխումը, նոր շենքի կառուցումը։ Սրբուհի Գալյանն ասաց, որ ֆինանսական խնդիրներ կան, նոր շենքի կառուցումը հետաձգվել է։ Բացի այդ՝ նշեց, որ որոշակի վերանորոգումներ են եղել, մինչև պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ նոր որոշման կգանք։ Նախկինում կանալիզացիայի հոտ էր գալիս Նուբարաշենից, հիմա չի գալիս, որովհետև կանալիզացիան վերանորոգվել է։ Որոշակի խցեր ևս վերանորոգվել են ,- ասել է Գալյանը։ Անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող անձանց տեղափոխության հարցին՝ ասել է նրանց հետ ոչինչ չի լինելու։ Ի՞նչ պետք է անենք, մինչև նոր ՔԿՀ կառուցումը, ոչ մի բան։ Չենք կարող էդ մարդկանց տանել օրինակ՝ մեր տուն։ Իրենք պետք է մնան այնտեղ ,-ասել էր Գալյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ այդ պահվող անձանց համար պատասխանատվություն է կրում Գալյանը, իսկ նա տարրական ապրումակցում չի զգում ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քրեակատարողական հիմնարկներում նկարահանում թույլ չեն տալիս․ հարցման պատասխան
ABC Media-ն հոկտեմբերին հարցում էր ուղարկել ՔԿԾ պետին Քրեակատարողական հիմնարկներում նկարահանման թույլտվության համար։ Այսօր մերժման պատասխան ստացանք։ «Հաշվի առնելով ընթացիկ գործառութային առաջնահերթությունների պահպանման անհրաժեշտությունը՝ ներկայում հնարավոր չէ կազմակերպել տեսանկարահանումների և հարցազրույցների անցկացումը»,- ասվում է պատասխանի մեջ։ Մերժումը համընկել է ԱԺ-ի նոյեմբերի 3-ի քննարկման հետ։ ԱԺ-ում պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել Արդարադատության նախարարին պարզելու՝ ինչո՞ւ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 3 hours ago

Մահաբեր ճանապարհը 9 կյանք է խլել #abcmedia #abcnewsroom
ABC Media / 6 hours ago

Փորձելու են համոզել մեզ, չի՛ ստացվելու #abcmedia #comics
ABC Media / 7 hours ago

#ՈւՂԻՂ. Փաշինյանն Ազգային ժողովում է․ ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
ABC Media / 7 hours ago
Related coverage

Սամվել Կարապետյանը ու ևս 35 անձ ձերբակալվել են. Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
Alpha News / 58 minutes ago

ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 3 hours ago

🔴ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ ընդդեմ Հ1-ի կողմնակալ եթերային քաղաքականության
Yerkir / 4 hours ago

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago