ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծրագրում է Սպիտակ տանը կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն անձամբ կհավաքի Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ երկու երկրների, որոնք գտնվում են ակտիվ ռազմական հակամարտության մեջ։ Այս իրադարձությունը բացառիկ պահ կդառնա ամերիկյան պատմության մեջ»,– ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Նշվում է, որ Մելանյա Թրամփն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել պատերազմող երկու պետությունների միջև և հասել Օլեշկիում և դրան հարակից Խերսոնի շրջանում հրադադարի հաստատմանը։ «Այս ձեռքբերումը ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությամբ։ Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին Հոկտեմբերի 23-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել ռազմական գործողություններն Օլեշկիում, որպեսզի տեղի բնակիչները կարողանան անվտանգ լքել քաղաքը։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ։ Արդյունքում՝ կողմերը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը դադարեցրել են ռազմական գործողությունները և համատեղ մարդասիրական առաքելություն իրականացրել։ Le Monde-ի տեղեկություններով, Օլեշկիի խաղաղ բնակիչների տարհանման առաքելությունը նախապատրաստել էին Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները, սակայն այն ներկայացվել էր որպես Մելանյա Թրամփի միջնորդության արդյունք։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Factor.am / 2 hours ago

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
Factor.am / 2 hours ago

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 2 hours ago
Related coverage

ՀԱՊԿ չենք վերադառնալու, ԵՄ հայտ կներկայացնենք–վերնագիր #abcmedia #comics
ABC Media / 6 minutes ago

#ՈւՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ABC Media / 11 minutes ago

ԵՄ հինգ երկրներում շքեղ ավտոմեքենաների վաճառքին առնչվող 100 միլիոն եվրոյի հարկային խարդախություն է բացահայտվել
168 Jham / 23 minutes ago

Մակրոնը դժգոհում է մամուլից, խոսում ապագա ծրագրերի մասին․ Ֆրանսիայում լույս է տեսել նախագահի անկեղծ հարցազրույցների գիրքը
168 Jham / 27 minutes ago