ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականի կազմում են՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանն ու Արտյոմ Գրիգորյանը: