ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը։ «Դրանք (ընտրությունները – խմբ.) ամենակարևորն են, քանի որ մենք իսկապես կրկին հզոր ենք դարձրել Ամերիկան», – ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թրամփն ասել է Fox հեռուստաալիքի եթերում։ Ամերիկայի առաջնորդը նաև հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի MAGA – Make America Great Again (Կրկին հզորացնենք Ամերիկան) կարգախոսից, սակայն կարգախոսն անվանել է որոշ չափով հնացած՝ «կրկին» բառի պատճառով։ Նրա կարծիքով՝ Ամերիկան արդեն հզոր է և հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։ Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքներով կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը։ Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։ ԱՄՆ ավելի քան 50 միլիոն քաղաքացի Կոնգրեսի ընտրություններին մասնակցել է վաղաժամ քվեարկության միջոցով։ Նաև տեղի է ունեցել քվեարկություն փոստային եղանակով։ —00—ԼԱ The post Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մենք պետք է կանխենք սահմանադրական հանրաքվեի անցկացումը, դրա համար էլ համախմբվում ենք
24TV / 24News / 7 minutes ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան
24TV / 24News / 8 minutes ago

Համախմբվում ենք, որ չթողնենք ալիևյան սահմանադրությունն ընդունեն, չսարքեն Բաքվի «սատելիտ»
24TV / 24News / 11 minutes ago

Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանի գաղտնի պլանը
168 Jham / 7 minutes ago

Փաշինյանը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային՝ միաժամանակ մնալով ռուսական կառույցներում
Noyan Tapan TV / 8 minutes ago

Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից
Noyan Tapan TV / 8 minutes ago

Փաշինյանի շտապողականությունը պատահական չէ․ Ալիևն է նրան շտապեցնում
Noyan Tapan TV / 8 minutes ago