Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հեքիաթներ պատմել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «խաղաղության» մասին՝ պահանջելով Ալիևի համար Սահմանադրություն փոխել, զուգահեռ իրականության մեջ շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից։ Դրա շրջանակներում, օրինակ, հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է հերթական նյութը, որտեղ Երևանի պատմական հուշարձանները ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգություն։ Հոդվածի հեղինակը Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին է։ Երեկ նույն գործակալությունը հրապարակեց մեկ այլ նյութ, որտեղ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի և պաշտոնյաների ներկայությամբ կազմակերպվել է «Իրևանի ղազիյաթի պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Սա այն նույն Փաշազադեն է, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել էր «սպառնալիք», և որի ազդակով Փաշինյանը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։ Ի գիտություն ասեմ, որ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազերթաջ» գործակալությունը հրապարակել է 37 նյութ, որտեղ Հայաստանն անվանել է զավթողական ու հորինովի տերմինաբանությամբ։ Նոյեմբերի առաջին 3 օրերին նման 7 հրապարակում է եղել արդեն։ Հայաստանը երբեք չի կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Այս եզրույթը չունի պատմական որևէ հիմնավորում և երբևէ չի եղել որևէ աշխարհագրական քարտեզի վրա։ Սա պետական մակարդակով հովանավորվող զավթողական ծրագիր է։ Այստեղից պարզ ու տրամաբանական հետևություն՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության կառուցման ճանապարհով, իսկ ՀՀ իշխանությունների խոսույթը՝ միտված Ադրբեջանի փաստաբանությանը, ընդամենը օգնում է Բաքվին Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված իր քայլերում։ Հ․Գ․ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Եկեղեցին չպետք է անարձագանք թողնի Փաշազադեի ելույթն ու նման միջոցառմանը մասնակցելու հանգամանքը»։ –00—ՅՄ The post Շարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ Հայրապետյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ Հայրապետյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածել են Ուկրաինա ռազմական բեռներ տեղափոխող նավի
24TV / 24News / 21 minutes ago

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
24TV / 24News / 27 minutes ago

Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը»
24TV / 24News / 33 minutes ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
24TV / 24News / 40 minutes ago
Related coverage

Քանի Պուտինը նստած է Կրեմլում, ընտրությունների արդյունքները կանխորոշված են
Noyan Tapan TV / 10 minutes ago

Ռուսաստանը երկաթուղին վերցրել է քաղաքական նպատակներով
Noyan Tapan TV / 10 minutes ago

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը պատահական չէ․ իշխանությունը նորից մեկ քայլ առաջ է անցել
Noyan Tapan TV / 10 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 10 minutes ago