Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցում գործով նախաքննությունը առաջիկայում կավարտվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողն արդեն հարցաքննվել է և ցուցմունք տվել։ Պողոսյանը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։ ՔԿ նախագահը նշել է, որ քննության ընթացքում պարզվել է՝ զինծառայողը մառախուղի պատճառով է մոլորվել և սպանելու մտադրություն չի ունեցել։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն է կոտրվել: Ադրբեջանցի զինծառայողնմ ըստ Բաքվի, սեպտեմբերի 26-ին էր ինքնակամ լքել Լաչինի զորամասը: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: