Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ժողովրդավարական քննարկման, քաղաքական բազմակարծության և հանրային շահի շուրջ բանավեճի հարթակ է, այլ ոչ թե քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժի կիրառմամբ լուծելու վայր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանել է պատգամավորական էթիկայի կանոններ, որոնք պարտադիր են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացման ընթացքում, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծում։ Դրանք ներառում են օրենքը հարգելու և դրան ենթարկվելու, հանրության բարոյական նորմերը հարգելու, Ազգային ժողովի նիստերի անցկացման կարգը պահպանելու և պատգամավորին վայել վարքագիծ դրսևորելու պարտականությունները։ Հետևաբար, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը պետք է արժանանա պատշաճ գնահատականի նաև պատգամավորական էթիկայի կանոնների տեսանկյունից։ Պատգամավորները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնք վարձատրվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Նրանք իրենց մանդատը ստանում են քաղաքացիների քվեարկությամբ և կոչված են ներկայացնելու հանրային շահը, ընդունելու օրենքներ և իրենց գործունեությամբ օրինակ ծառայելու օրենքի նկատմամբ հարգանքի ու հաշվետվողականության հարցերում։ Քաղաքացիները պատգամավորներին մանդատ չեն տվել՝ բռնություն կամ խուլիգանական բնույթի գործողություններ կատարելու, քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժով լուծելու կամ նման վարքագծի համար անպատիժ մնալու համար։ Պատգամավորական մանդատը հանրային վստահության և պատասխանատվության արտահայտություն է, ոչ թե օրենքից կամ էթիկայի կանոններից վեր կանգնելու արտոնություն։ 2027 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձի կրկնակի բարձրացումը չի ենթադրում արտոնյալ վերաբերմունքի ակնկալիք, այլ հանրության վստահությունն արդարացնելու պարտավորություն է։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը պատգամավորական Էթիկայի հանձնաժողովին վերապահել է պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ դիմումների քննարկման և համապատասխան եզրակացություն ներկայացնելու լիազորություն։ Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ։ Խախտման առկայությունը հաստատելու դեպքում օրենքով նախատեսված կարգով կարող են կիրառվել համապատասխան կարգապահական միջոցներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոչ ենք անում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին՝ Ազգային ժողովը պետք է լինի օրենքի գերակայության, ժողովրդավարական արժեքների և քաղաքական պատասխանատվության օրինակ։ Խորհրդարանում բռնության դրսևորումների նկատմամբ արձագանքի բացակայությունը կամ դրանց հանդեպ հանդուրժողականությունը կարող են խորացնել անպատժելիության մթնոլորտը և ավելի նվազեցնել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Այս առումով՝ խիստ մտահոգիչ են ԱԺ մեծամասնության կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջադեպը խրախուսող և հովանավորող արձագանքը, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ միջադեպը սովորական համարող և արդարացնող դիրքավորումները։ Քաղաքացիների վստահությունը և նրանց կողմից տրված մանդատը չեն կարող ծառայել օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն։ Պատգամավորական կարգավիճակը պետք է ենթադրի ոչ թե անպատժելիություն, այլ առավել բարձր պատասխանատվություն։ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննեսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Կարինե Թորոսյան, Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ Զառա Հովհաննիսյան, Արդարության նոր մշակույթ ՀԿ Շավարշ Մարգարյան, Ցիտադել ՀԿ Գևորգ Քոթանջյան, Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Գայանե Աբրահամյան, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքացիների կողմից տրված մանդատը չեն կարող ծառայել օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն․ հայտարարություն
Քաղաքացիների կողմից տրված մանդատը չեն կարող ծառայել օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն․ հայտարարություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 7 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 8 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
A1plus / 9 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 9 hours ago
Related coverage

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
24TV / 24News / 13 minutes ago

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
24TV / 24News / 27 minutes ago

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 48 minutes ago

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին
Shant News / 49 minutes ago