Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը համատեղ հայտարարություն են հղել Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով խզել ներդրումների պաշտպանության շուրջ այն պայմանագրերը, որոնք Ռուսաստանի հետ դեռևս գործում են Եվրամիության 17 անդամ երկրներում։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։